Լավրով. Երրորդ համաշխարհային պատերազմը միջուկային կլինի
https://parstoday.ir/hy/news/world-i165690-Լավրով._Երրորդ_համաշխարհային_պատերազմը_միջուկային_կլինի
Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե դա տեղի ունենա, միջուկային եւ կործանարար կլինի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2022 10:34 Asia/Tehran
  • Լավրով. Երրորդ համաշխարհային պատերազմը միջուկային կլինի

Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե դա տեղի ունենա, միջուկային եւ կործանարար կլինի:

Այս մասին Aljazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, չորեքշաբթի դրանից մի հատված հրապարակվել է հեռուստաալիքի թվիթերյան էջին:

«Երրորդ համաշխարհային պատերազմը կործանարար միջուկային պատերազմ կլինի»,- ասել է նախարարը։

Լավրովը նաեւ ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերի վրա, ով ասել է, որ Վաշինգտոնի կողմից Մոսկվայի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցների այլընտրանքը երրորդ համաշխարհային պատերազմը կլինի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

news.am