ՌԴ ԿԲ նախագահը բանկի աշխատակիցներին հորդորել է քաղաքական վեճերի մեջ չմտնել
https://parstoday.ir/hy/news/world-i165750-ՌԴ_ԿԲ_նախագահը_բանկի_աշխատակիցներին_հորդորել_է_քաղաքական_վեճերի_մեջ_չմտնել
Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան դիմել է բանկի աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2022 16:10 Asia/Tehran
  • ՌԴ ԿԲ նախագահը բանկի աշխատակիցներին հորդորել է քաղաքական վեճերի մեջ չմտնել

Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան դիմել է բանկի աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։

«Մեր տնտեսությունը հայտնվել է ծայրահեղ, բոլորովին ոչ ստանդարտ իրավիճակում։ Իհարկե, մենք բոլորս կցանկանայինք, որ դա տեղի չունենար։ Բայց մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի մեր ֆինանսական համակարգը և մենք՝ որպես Կենտրոնական բանկ, դիմակայենք տնտեսական և քաղաքական բնույթի ցանկացած ցնցումների։ Եվ հիմա մենք հաստատ կհաղթահարենք»:

Նաբիուլինան Կենտրոնական բանկի աշխատակիցներին հորդորեկ է հիշել, որ իրենցից շատ բան է կախված և խնդրեց չմտնել քաղաքական վեճերի մեջ, որոնք «միայն ուժ են խլում»։

lragir.am