Պուտին. Ռուսաստանը ոչ մի վատ մտադրություն չունի իր հարևանների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i165970-Պուտին._Ռուսաստանը_ոչ_մի_վատ_մտադրություն_չունի_իր_հարևանների_նկատմամբ
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվան ոչ մի վատ մտադրություն չունի իր հարևանների նկատմամբ, սակայն կպատասխանի այլ երկրների սադրիչ գործողություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2022 08:27 Asia/Tehran
  • Պուտին. Ռուսաստանը ոչ մի վատ մտադրություն  չունի իր հարևանների նկատմամբ

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվան ոչ մի վատ մտադրություն չունի իր հարևանների նկատմամբ, սակայն կպատասխանի այլ երկրների սադրիչ գործողություններին։

Ուրբաթ օրը Վլադիմիր Պուտինը զգուշացրել է հարևան երկրներին՝ չսրել իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվայի բոլոր գործողություններն իրականացվում են միայն ի պատասխան իր դեմ ուղղված թշնամական քայլերի։

Հայտարարելով բոլոր երկրների հետ հարաբերությունները կարգավորելու Մոսկվայի պատրաստակամության մասին, Պուտինը նշել է, որ Ռուսաստանի  դեմ պատժամիջոցներ  կիրառող երկրները իրենք իրենց են վնասում:

Անդրադառնալով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունների շարունակությանը,  նա նշել է, որ իրերկիրը պատասխանում է միայն այլ երկրների բացասական գործողություններին։

Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայում իր գործողությունը ոչ թե պատերազմի սկիզբ է, այլ համաշխարհային պատերազմ կանխելու փորձ։