Ռուսաստանի տարածքում ոչ մի հատուկ դրություն չի նախատեսվում սահմանել. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i166022-Ռուսաստանի_տարածքում_ոչ_մի_հատուկ_դրություն_չի_նախատեսվում_սահմանել._Պուտին
Ռուսաստանի ղեկավարությունը մտադիր չէ արտակարգ դրություն և արտակարգ դրության ռեժիմ սահմանել, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը հայրենական ավիաընկերությունների թռիչքային կազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2022 16:27 Asia/Tehran
  • Ռուսաստանի տարածքում ոչ մի հատուկ դրություն չի նախատեսվում սահմանել. Պուտին

Ռուսաստանի ղեկավարությունը մտադիր չէ արտակարգ դրություն և արտակարգ դրության ռեժիմ սահմանել, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը հայրենական ավիաընկերությունների թռիչքային կազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

Նա նշել է, որ առաջին միջոցն օգտագործվում է լայնածավալ ներքին սպառնալիքներին արձագանքելու համար, իսկ երկրորդը՝ տեխնածին կամ բնական աղետի դեպքում։

«Բայց, փառք Աստծո, հիմա դա չունենք, մենք չենք նախատեսում Ռուսաստանի Դաշնության տարածքում որևէ հատուկ դրություն մտցնել, չենք էլ նախատեսում, այսօր նման անհրաժեշտություն չկա»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ոչ մի նորակոչիկ չի մասնակցում Ուկրաինայի գործողությանը. դրանում ներգրավված են միայն պրոֆեսիոնալներ: 

Աղբյուր` Panorama.am