Հակառուսական պատժամիջոցները բեռ են համաշխարհային տնտեսության համար. Ծինփին
https://parstoday.ir/hy/news/world-i166292-Հակառուսական_պատժամիջոցները_բեռ_են_համաշխարհային_տնտեսության_համար._Ծինփին
Ուկրաինայի իրադրության պատճառով սահմանված պատժամիջոցները կազդեն գլոբալ ֆինանսական համակարգի, էներգետիկայի, մատակարարման շղթայի կայունության վրա և նոր բեռ կդառնան համաշխարհային տնտեսության համար, որն արդեն իսկ այդքան տուժել է համավարակի հետևանքով՝ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2022 16:16 Asia/Tehran
  • Հակառուսական պատժամիջոցները բեռ են համաշխարհային տնտեսության համար. Ծինփին

Ուկրաինայի իրադրության պատճառով սահմանված պատժամիջոցները կազդեն գլոբալ ֆինանսական համակարգի, էներգետիկայի, մատակարարման շղթայի կայունության վրա և նոր բեռ կդառնան համաշխարհային տնտեսության համար, որն արդեն իսկ այդքան տուժել է համավարակի հետևանքով՝ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

Մարտի 8-ին նա տեսակապի միջոցով քննարկում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Երեք երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Իրանի միջուկային գործարքը և Չինաստան-Եվրամիություն համագործակցությունը:

 «Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ ճգնաժամի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար»,- Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության մեջբերմամբ՝ ասել է Ծինփինը:

1lurer.am