Ռուսաստանը պահանջում է քննարկել Ուկրաինայում կենսալաբորատորիաների հարցը․ Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i166858-Ռուսաստանը_պահանջում_է_քննարկել_Ուկրաինայում_կենսալաբորատորիաների_հարցը_Լավրով
Ռուսաստանը պահանջում է քննարկել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների հարցը մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքի պաշարների մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրանց ոչնչացման մասին կոնվենցիայի շրջանակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 15:09 Asia/Tehran
  • Ռուսաստանը պահանջում է քննարկել Ուկրաինայում կենսալաբորատորիաների հարցը․ Լավրով

Ռուսաստանը պահանջում է քննարկել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների հարցը մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքի պաշարների մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրանց ոչնչացման մասին կոնվենցիայի շրջանակում:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների ավարտին։

«Մենք պահանջելու ենք այս իրավիճակում, առաջին հերթին, անդրադառնալ այս խնդրին այն պարտավորությունների համատեքստում, որոնք գործում են բոլոր այն երկրների համար, որոնք մասնակցում են կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիային։

Եվ երկրորդը՝ կրկնակի, եռապատիկ եռանդով ձգտելու ենք, որ ամերիկացիները դադարեցնեն արգելափակել մեր առաջարկը, որը ներկայացվել էր դեռ 20 տարի առաջ, այդ կոնվենցիային կից վավերացման հատուկ մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության մասին», - ասել է Լավրովը։

Նա ընդգծել է նաև, որ Ուկրաինայի հետ բանակցություններն ուղղված են նրա չեզոք կարգավիճակի ապահովմանը։

«Բանակցությունները, որոնք այժմ շարունակվում են, այդ գործընթացի բոլոր մասնակիցների համար անվտանգության երաշխիքների համատեքստում Ուկրաինայի չեզոք ռազմական կարգավիճակի ապահովման շուրջ են ընթանում, Ուկրաինայի ապառազմականացման համատեքստում, որ դրա տարածքից ՌԴ-ին ոչ մի սպառնալիք երբեք չառաջանա։

Եվ, իհարկե, երկրի ազգայնականացման քաղաքականության դադարեցման համատեքստում, որն ամրագրված է մի շարք օրենսդրական ակտերում, այդ թվում՝ բոլոր խտրական սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, որոնք դրվել են ռուսաց լեզվի, ռուսական կրթության, մշակույթի, ռուսական ԶԼՄ-ների վրա», - ասել է նա։