Պուտինն ու Միշելը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i166912-Պուտինն_ու_Միշելը_քննարկել_են_Ուկրաինայի_շուրջ_իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2022 09:52 Asia/Tehran
  • Պուտինն ու Միշելը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությանը:

Ըստ հաղորդագրության` Պուտինն ու Եվրախորհրդի նախագահը քննարկել են Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև հումանիտար ասպեկտների շուրջ ստեղծված իրադրությունը։

Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների սկզբունքային գնահատականները։ Բացի այդ, ասվել է նաև, որ Կիևը լուրջ տրամադրվածություն չի դրսևորում խնդրի փոխընդունելի հանգուցալուծման որոնման առնչությամբ։

armenpress.am