Թեդրոս Ադանհոմ. Պետք է ուշադրություն դարձնել աշխարհի բոլոր ճգնաժամերին
ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է, որ մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացել է Ուկրիանայի ճգնաամի վրա, Աֆղանստանի բնակչության կեսից ավելին օգնության կարիք ունի:
Associated Press-ի հաղորդմամբ, հինգշաբթի օրը, ԱԽ նիստում տեսակապի միջոցով ունեցած իր ելույթում, Թեդրոս Ադանհոմը հայտարարել է, որ աշխարհի ճգնաժամերի լուծման միակ ճանապարհը խաղաղությունն է:
Նշելով, որ Ուկրիանայում պատերազմի շարունակվելը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից, ԱՀԿ գլխավոր տնօրենը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ հրադադարի հաստատման և ճգնաժամի քաղաքական լուծման ուղղությամբ:
Նա հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպություններին հորդորել է օգնել հաղթահարել Ուկրիանայում և աշխարհի այլ երկրներում աճող հումանիտար ճգնաժամերը: