Բրիտանիան շարունակում է թշնամական մոտեցում ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i167212-Բրիտանիան_շարունակում_է_թշնամական_մոտեցում_ցուցաբերել_Ռուսաստանի_նկատմամբ
Բրիտանիան Ուկրաինայում ընթացող պատերազմի պատրվակով նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2022 14:05 Asia/Tehran
  • Բրիտանիան շարունակում է թշնամական մոտեցում ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ

Բրիտանիան Ուկրաինայում ընթացող պատերազմի պատրվակով նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։

Ալ-Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝  Բրիտանիայի Ներքին գործերի նախարարությունն  Ուկրաինայում ընթացող պատերազմի պատրվակով իր պատժամիջոցների ցուցակում է ներառել Ռուսաստանի կառավարության հազարից ավելի պաշտոնյաների։

Չնայած այդ քայլերին, Արևմուտքը մտավախություն ունի, որ  տնտեսական սեկտորների, հատկապես նավթի և գազի նկատմամբ ռուսական պատժամիջոցների խստացումը կհանգեցնի տնտեսական իրավիճակի ապակայունացմանը Եվրոպայում և համաշխարհային էներգետիկ շուկաներում:

Եվրոպական երկրներում հակառուսական քաղաքականության շարունակումը վտանգել է նաեւ Եվրոպայի ներքին անվտանգությունը։

Ռուսաստանն ընդգծել է, որ հարձակումն ուղղված է Ուկրաինայի նացիզմի դեմ: