Բրիտանիան շարունակում է թշնամական մոտեցում ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ
Բրիտանիան Ուկրաինայում ընթացող պատերազմի պատրվակով նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։
Ալ-Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարությունն Ուկրաինայում ընթացող պատերազմի պատրվակով իր պատժամիջոցների ցուցակում է ներառել Ռուսաստանի կառավարության հազարից ավելի պաշտոնյաների։
Չնայած այդ քայլերին, Արևմուտքը մտավախություն ունի, որ տնտեսական սեկտորների, հատկապես նավթի և գազի նկատմամբ ռուսական պատժամիջոցների խստացումը կհանգեցնի տնտեսական իրավիճակի ապակայունացմանը Եվրոպայում և համաշխարհային էներգետիկ շուկաներում:
Եվրոպական երկրներում հակառուսական քաղաքականության շարունակումը վտանգել է նաեւ Եվրոպայի ներքին անվտանգությունը։
Ռուսաստանն ընդգծել է, որ հարձակումն ուղղված է Ուկրաինայի նացիզմի դեմ: