Հայտնի է՝ երբ կվերսկսվեն ռուս-ուկրաինական բանակցությունները. ԶԼՄ-ներ
https://parstoday.ir/hy/news/world-i167302-Հայտնի_է_երբ_կվերսկսվեն_ռուս_ուկրաինական_բանակցությունները._ԶԼՄ_ներ
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև առցանց բանակցությունների վերսկսումը նախատեսված է մարտի 21-ին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պռավդա» հրատարակությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2022 15:07 Asia/Tehran
  • Հայտնի է՝ երբ կվերսկսվեն ռուս-ուկրաինական բանակցությունները. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև առցանց բանակցությունների վերսկսումը նախատեսված է մարտի 21-ին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պռավդա» հրատարակությունը։

«Մարտի 21-ին նախատեսվում է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պատվիրակությունների առցանց հանդիպում»,- գրում է թերթը՝ հղում անելով «բարձրաստիճան աղբյուրներին»։

Հրատարակությունը մեջբերում է նաև Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի խոսքերը, ով ասել է, որ բանակցությունները շարունակվում են ամեն օր։

«Այսօր էլ՝ փորձագիտական խմբերի մակարդակով»,- ասել է Արախամիան։

tert.am