Արևմուտքի հետ նախկին հարաբերություններին վերադառնալ չենք կարող. Ռյաբկով
https://parstoday.ir/hy/news/world-i167488-Արևմուտքի_հետ_նախկին_հարաբերություններին_վերադառնալ_չենք_կարող._Ռյաբկով
Արևմուտքի պատրանքներն այն մասին, որ Ռուսաստանին կարելի է ծնկի բերել, շատ ծանր կավարտվեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2022 16:25 Asia/Tehran
  • Արևմուտքի հետ նախկին հարաբերություններին վերադառնալ չենք կարող. Ռյաբկով

Արևմուտքի պատրանքներն այն մասին, որ Ռուսաստանին կարելի է ծնկի բերել, շատ ծանր կավարտվեն:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:Նրա խոսքով՝ Մոսկվան չի կարող վերադառնալ Արևմուտքի հետ նախկին հարաբերություններին: Ռյաբկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմանն այն պայմանով, որ Վաշինգտոնը զերծ մնա բոլոր մակարդակներում լարվածության հետագա սրումից և ազդեցություն գործի Կիևի վրա: Փոխարտգործնախարարի պնդմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները ցանկություն չունեն հաշվի նստելու բանակցություններում Մոսկվայի ներկայացրած պահանջների հետ:

yerevan-times.com