Պեսկովը հայտնել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի
https://parstoday.ir/hy/news/world-i167542-Պեսկովը_հայտնել_է_թե_որ_դեպքում_Ռուսաստանը_միջուկային_զենք_կկիրառի
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել միայն երկրին իրական սպառնալիքի դեպքում։ Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է news.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2022 12:31 Asia/Tehran
  • Պեսկովը հայտնել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել միայն երկրին իրական սպառնալիքի դեպքում։ Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է news.ru-ն:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դա նախատեսված է Ռուսաստանի ազգային անվտանգության հայեցակարգով։

Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն գտնվում է հանրային տիրույթում, կարող եք կարդալ բոլոր այն պատճառները որոնց դեպքում կարելի է միջուկային զենք կիրառել։ Այսինքն՝ եթե վտանգ կա երկրի գոյությանը, ապա դա կարող է օգտագործվել մեր հայեցակարգին համապատասխան»,- ընդգծել է Պեսկովը։

araratnews.am