Եթե ՌԴ-ն քիմիական զենք կիրառի, ՆԱՏՕ-ն կապատասխանի. Բայդեն
https://parstoday.ir/hy/news/world-i167716-Եթե_ՌԴ_ն_քիմիական_զենք_կիրառի_ՆԱՏՕ_ն_կապատասխանի._Բայդեն
ԱՄՆ նխագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ եթե ՌԴ-ն Ուկրաինայում քիմիական զենք կիրառի, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պատասխանել, գրում է The Guardian-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2022 09:16 Asia/Tehran
  • Եթե ՌԴ-ն քիմիական զենք կիրառի, ՆԱՏՕ-ն կապատասխանի. Բայդեն

ԱՄՆ նխագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ եթե ՌԴ-ն Ուկրաինայում քիմիական զենք կիրառի, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պատասխանել, գրում է The Guardian-ը:

Բայդենի խոսքով՝ պատասխանը լինելու է համարժեք: Միևնույն ժամանակ նա չի պնդել, որ դա ռազմական գործողություն է լինելու:

«Մենք կպատասխանենք, եթե նրանք այն կիրառեն: Պատասխանի բնույթը կախված կլինի կիրառման բնույթից»,-ասել է Բայդենը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

tert.am