Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i167942-Միջազգային_հանրությունը_պետք_է_շարունակի_ճնշում_գործադրել_Ռուսաստանի_վրա._Չավուշօղլու
Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ կապված Ուկրաինայում նրա հատուկ գործողության հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2022 16:02 Asia/Tehran
  • Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Չավուշօղլու

Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ կապված Ուկրաինայում նրա հատուկ գործողության հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Որպես միջազգային հանրություն՝ մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Ուկրաինայի ինքնիշխանության դեմ այս հարձակումն անընդունելի է», - Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը մեջբերում է Milliyet թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է «երկու կողմերին օգնություն ցուցաբերելու» անհրաժեշտության մասին։

«Մենք պետք է ապահով ելք գտնենք ստեղծված իրավիճակից։ Եթե ​​հաջողվի և լուծում գտնենք, կլինի հրադադարի [համաձայնություն], բայց մինչ այդ պետք է բավարարվեն մարդասիրական կարիքները, բացվեն [մարդասիրական] միջանցքները։ Մենք պետք է ազնիվ միջնորդ լինենք այս հարցում։ Մեր խնդիրն է համոզվել, որ երկու կողմերն էլ կարող են ապահով կերպով լուծել այս հարցը»,- հավելել է նա։

armedia.am