Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Չավուշօղլու
Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ կապված Ուկրաինայում նրա հատուկ գործողության հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Որպես միջազգային հանրություն՝ մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Ուկրաինայի ինքնիշխանության դեմ այս հարձակումն անընդունելի է», - Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը մեջբերում է Milliyet թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է «երկու կողմերին օգնություն ցուցաբերելու» անհրաժեշտության մասին։
«Մենք պետք է ապահով ելք գտնենք ստեղծված իրավիճակից։ Եթե հաջողվի և լուծում գտնենք, կլինի հրադադարի [համաձայնություն], բայց մինչ այդ պետք է բավարարվեն մարդասիրական կարիքները, բացվեն [մարդասիրական] միջանցքները։ Մենք պետք է ազնիվ միջնորդ լինենք այս հարցում։ Մեր խնդիրն է համոզվել, որ երկու կողմերն էլ կարող են ապահով կերպով լուծել այս հարցը»,- հավելել է նա։
armedia.am