Բրիտանիայում շարունակում են Ուկրաինայի պատերազմի պատրվակով բռնագրավել ՌԴ քաղաքացիների գույքը
https://parstoday.ir/hy/news/world-i168090-Բրիտանիայում_շարունակում_են_Ուկրաինայի_պատերազմի_պատրվակով_բռնագրավել_ՌԴ_քաղաքացիների_գույքը
Ուկրաինայի պատերազմի պատրվակով, Բրիտանիայում բռնագրավվել է ռուս գործարարին պատկանող զբոսանավը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2022 04:17 Asia/Tehran
  • Բրիտանիայում շարունակում են Ուկրաինայի պատերազմի պատրվակով բռնագրավել ՌԴ քաղաքացիների գույքը

Ուկրաինայի պատերազմի պատրվակով, Բրիտանիայում բռնագրավվել է ռուս գործարարին պատկանող զբոսանավը:

Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գերանդ Սափսի խոսքով, որ ռուս գործարարի զբոսանավի բռնագրավումը ցույց է տալիս, որ Լոնդոնը կարող է քայլեր ձեռնարկել Ռուսատսանի հետ կապ ունեցող անձանց նկատմամբ:

Երկու օր առաջ, Լոնդոնն անժամկետ բռնագրավել է ՌԴ քաղաքացի Եվգենի Շիդելին պատկանող երկու մասնավոր ինքնաթիռներ:

Վերջինս պատժամիջոցների տակ է հայտնվել՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ կապ ունենալու պատրվակով։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թերասը երեքշաբթի օրը Համայնքների պալատում հայտարարել է, որ եթե Ռուսաստանն իր զինված ոււժերը դուրս բերի Ուկրաինայից, ՌԴ քաղաքացիների ու ընկերությունների նկատմամբ Լոնդոնի սահմանած պատժամիջոցները կարող են չեղարկվել: