Հարավային Օսեթիան ցանկանում է ընդգրկվել Ռուսաստանի կազմում
https://parstoday.ir/hy/news/world-i168186-Հարավային_Օսեթիան_ցանկանում_է_ընդգրկվել_Ռուսաստանի_կազմում
Լուգանսկի և Դոնեցկի երկու ինքնահռչակ հանրապետություններից հետո, Հարավային Օսեթիայի ինքնահռչակ հանրապետության նախագահը հայտարարել է Ռուսաստանին միանալու մտադրության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2022 07:17 Asia/Tehran
  • Հարավային Օսեթիան ցանկանում է ընդգրկվել Ռուսաստանի կազմում

Լուգանսկի և Դոնեցկի երկու ինքնահռչակ հանրապետություններից հետո, Հարավային Օսեթիայի ինքնահռչակ հանրապետության նախագահը հայտարարել է Ռուսաստանին միանալու մտադրության մասին։

Ինչպես հայտնում է Russia Today հեռուստաալիքը, Հարավային Օսեթիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ միավորումը հանրապետության ռազմավարական  նպատակն է։

Նա նշել է, որ առաջիկայում համապատասխան իրավաբանական քայլեր կձեռնարկվեն։

«Հարավային Օսեթիայի Հանրապետության ժողովրդի պատմական ու ռազմավարական նպատակն է լինել մի պետության՝ այն է  Ռուսաստանի կազմում», - հավելել  է Բիբիլովը:

«Օսեթիան կորցրեց այդ նպատակին հասնելու իր հնարավորությունը 2014 թվականին, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, և թույլ չի տա, որ դա կրկնվի»,- ասել է Բիբիլովը։