Լավրով. Ռուսաստնաը նպատակ ունի միջազգային առևտրում խթանել ռուբլու կիրառումը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան նպատակ ունի միջազգային առևտրում խթանել ռուբլու կիրառումը
Լավրովն անդրադառնալով մի շարք երկրների հետ առևտրում ռուբլու օգտագործմանը, նշել է, որ ասիական երկրների հետ ՌԴ կապերի ամրապնդումը կօգնի նվազեցնել դոլարի դերը միջազգային առևտրում և շրջանցել հակառուսական պատժամիջոցները:
Անդրադառնալով արևմտյան պատժամիջոցները չեզոքացնելու նպատակով բարեկամ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդմանը, Սերգեյ Լավրովը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ձգտում են Ուկրաինան վերածել Ռուսաստանի դեմ նոր ճակատի, ինչը Մոսկվան դատապարտում է:
Նախորդ հինգշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որի համաձայն՝ «ոչ բարեկամ» երկրներին գազի վաճառքը կիրականացվ ռուբլու դիմաց: