Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i168392-Ռուսաստանի_և_Ղազախստանի_նախագահները_հեռախոսազրույց_են_անցկացրել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հարցում պայմանավորվածությունների հասնելու կարևորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2022 15:11 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հարցում պայմանավորվածությունների հասնելու կարևորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքի մասին: Կողմերը փոխադարձ համաձայնություն են եկել, որ բացառիկ կարևոր է հասնել համաձայնությունների՝ կապված Ուկրաինայի չեզոք, դաշինքից դուրս, ոչ միջուկային կարգավիճակի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների փոխգործակցության խորացման հեռանկարները եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում:

armenpress.am