Աշխարհում էներգետիկ իրավիճակը Արեւմուտքի պատճառով է վատացել․ Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i168644-Աշխարհում_էներգետիկ_իրավիճակը_Արեւմուտքի_պատճառով_է_վատացել_Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արեւմտյան երկրները տնտեսության եւ էներգետիկայի ոլորտում սեփական սխալների պատասխանատվությունը փորձում են Ռուսաստանի Դաշնության վրա գցել, հայտնում է MK-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2022 15:04 Asia/Tehran
  • Աշխարհում էներգետիկ իրավիճակը Արեւմուտքի պատճառով է վատացել․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արեւմտյան երկրները տնտեսության եւ էներգետիկայի ոլորտում սեփական սխալների պատասխանատվությունը փորձում են Ռուսաստանի Դաշնության վրա գցել, հայտնում է MK-ն։

«Իրավիճակը էներգետիկ ոլորտում վատթարանում է կոպիտ, ոչ շուկայական միջոցների, այդ թվում՝ եվրոպական որոշ երկրներում մեր «Գազպրոմ» ընկերության նկատմամբ վարչական ճնշումների հետեւանքով»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Մեկնաբանելով «Գազպրոմ»-ի ակտիվներն արտասահմանում ազգայնացնելու փորձերը՝ Պուտինը այս գործիքը «երկսայրի զենք» է անվանել։ Նա զգուշացրել է, որ այդպես կարելի է շատ հեռուն գնալ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարել է ռուսական Gazprom Germania հոլդինգի դուստր ձեռնարկությունը փոխանցել Դաշնային ցանցային գործակալության վերահսկողությանը։

news.am