«ՆԱՏՕ-ի հետ խոսելու բան չկա». ՌԴ փոխարտգործնախարար
Ապրիլ 06, 2022 10:13 Asia/Tehran
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն այսօր լրագրողներին ասել է, որ հիմա Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ որևէ երկխոսություն չի վարում։
«ՆԱՏՕ-ի հետ ոչ մի շփում չկա. խոսելու բան չկա», - ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ռուսական կողմը շփումներ է պահպանում Եվրամիության հետ:
«Դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակով ԵՄ-ի հետ շփումները պահպանվում են», - հավելել է նա:
Գրուշկոն հստակեցրել է, որ Եվրամիության ներկայացուցիչները ոչ մի այց չեն ծրագրում ՌԴ:
armeniasputnik.am
Պիտակ