Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել․ Միշուստին
https://parstoday.ir/hy/news/world-i168818-Ռուսաստանի_դեմ_տնտեսական_պատերազմ_է_սանձազերծվել_Միշուստին
Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ այսօր Պետդումայում ներկայացնելով կառավարության հաշվետվությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2022 12:16 Asia/Tehran
  • Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել․ Միշուստին

Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ այսօր Պետդումայում ներկայացնելով կառավարության հաշվետվությունը։

«Ռուսաստանի դեմ ամենաիսկական տնտեսական պատերազմ է սանձազերծվել։ Եվ ձեզ հետ մեր կառուցողական փոխգործողությունից է կախված, թե որքան արագ մենք կարող ենք ադապտացնել տնտեսությունը նոր իրողություններին ու վերադարձնել այն առաջընթաց զարգացման», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Միշուստինը Ռուսաստանի խորհրդարանում։Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի տարածքում, որը պաշտոնական Կրեմլն անվանում է «հատուկ գործողություն»։ Ի պատասխան՝ արևմտյան և շատ այլ երկրներ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ։

civic.am