Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Շոյգուն փետրվարից չի պատասխանում զանգերին
https://parstoday.ir/hy/news/world-i168868-Պենտագոնի_ղեկավարը_հայտարարել_է_որ_Շոյգուն_փետրվարից_չի_պատասխանում_զանգերին
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ պարբերաբար փորձում է կապ հաստատել ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ, բայց ապարդյուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2022 16:10 Asia/Tehran
  • Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Շոյգուն փետրվարից չի պատասխանում զանգերին

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ պարբերաբար փորձում է կապ հաստատել ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ, բայց ապարդյուն:

«ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին և ես փետրվարի կեսերից պարբերաբար փորձում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ կապ հաստատել երկխոսությունը շարունակելու համար։ Առանձնապես հաջողության չենք հասել, որովհետև ռուսները չեն պատասխանում», - ասել է նա ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ։

Թեժ գիծը, որ հատուկ ստեղծվել է հնարավոր հակամարտությունների լուծման համար, առայժմ ըստ նշանակության չի օգտագործվել:

armeniasputnik.am