ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեղարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը․ Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i168934-ԱՄՆ_ն_ու_Ֆրանսիան_չեղարկել_են_ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_ձևաչափը_Լավրով
Ռուսաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու Արևմուտքի փորձերը անպատասխանատու են, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել տարածաշրջանի կարգավորման շահերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 13:26 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեղարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը․ Լավրով

Ռուսաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու Արևմուտքի փորձերը անպատասխանատու են, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել տարածաշրջանի կարգավորման շահերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի գործունեության ապագային, ես չգիտեմ ինչ է լինելու»,- ասել է Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։Նրա խոսքով, «այս խմբի ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ռուսաֆոբ մոլեգնությամբ, փորձելով չեղարկել այն ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ ասելով, որ այս ձևաչափով չեն շփվելու մեզ հետ»:

«Դա իրենց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի հարցի կարգավորումը և ամբողջ Անդրկովկասում, եթե պատրաստ են այս դեպքում զոհաբերել հայկական կողմի շահերը, սա իրենց ընտրությունն է։

Ոչ միայն այս, այլև աշխարհում գոյություն ունեցող բոլոր կոնֆլիկտները և ճգնաժամերը դարձնում են իրենց ռուսաֆոբ քաղաքականության պատանդները՝ ստիպելով բոլորին դադարեցնել բոլոր ֆորմատներով  շփումները։ Իրենց կամքն են փորձում պարտադրել»,- նշել է Լավրովը ու նման գործողությունները որակել է անպատասխանատու։

araratnews.am