YouTube-ն արգելափակել է ՌԴ Պետդումայի ալիքը
https://parstoday.ir/hy/news/world-i169024-youtube_ն_արգելափակել_է_ՌԴ_Պետդումայի_ալիքը
Google-ի ղեկավարությունն արգելափակել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի «Дума ТВ» ալիքը, հաղորդում է MK-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2022 14:26 Asia/Tehran
  • YouTube-ն արգելափակել է ՌԴ Պետդումայի ալիքը

Google-ի ղեկավարությունն արգելափակել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի «Дума ТВ» ալիքը, հաղորդում է MK-ն։

Ինչպես նշվում է սոցցանցերում Պետդումայի հաղորդագրության մեջ, այս ալիքն ուներ ավելի քան 145 հազար բաժանորդ։ Տեսանյութերն ընդհանուր առմամբ հավաքել են ավելի քան 100 միլիոն դիտում։

Նշվում է նաեւ, որ ալիքով Պետդուման տարածում էր պատգամավորների բացառիկ մեկնաբանությունները, լիագումար նիստերի հեռարձակումները։

Ավելի վաղ Պետդուման հայտարարել է, որ YouTube-ն արգելելու նպատակ չկա։ Միաժամանակ Պետդուման նշել է, որ այս հարթակի օգտատերերը պետք է պատրաստ լինեն արգելափակման՝ կապված վիդեոհոսթինգի նոր կանոնների հետ։

 NEWS.am