Պուտինը թույլատրել է գազի համար վճարել եվրոյով. Ավստրիայի կանցլեր
Ապրիլ 14, 2022 13:37 Asia/Tehran
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի հետ զրույցում ասել է, որ Մոսկվան կպահպանի գազի մատակարարումները եվրոյով վճարելու հնարավորությունը։ Այս մասին Նեհամերը հայտնել է DPA-ին տված հարցազրույցում։
«Պուտինն ինձ ասաց, որ գազամատակարարումը երաշխավորված է։ Ռուսաստանը կտրամադրի պահանջվող ծավալները, ինչպես նախատեսված է պայմանագրերում, որ հետո էլ կարելի է վճարել եվրոյով»,- DPA-ին ասել է կանցլերը։
Նեհամերը նաև հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ հրաժարվել ռուսական նավթի և գազի մատակարարումից։ Նրա խոսքով՝ նման սահմանափակումները կարող են թուլացնել Ավստրիան, բայց ոչ Ռուսաստանը։
araratnews.am
Պիտակ