Պուտինը թույլատրել է գազի համար վճարել եվրոյով. Ավստրիայի կանցլեր
https://parstoday.ir/hy/news/world-i169464-Պուտինը_թույլատրել_է_գազի_համար_վճարել_եվրոյով._Ավստրիայի_կանցլեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի հետ զրույցում ասել է, որ Մոսկվան կպահպանի գազի մատակարարումները եվրոյով վճարելու հնարավորությունը։ Այս մասին Նեհամերը հայտնել է DPA-ին տված հարցազրույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2022 13:37 Asia/Tehran
  • Պուտինը թույլատրել է գազի համար վճարել եվրոյով. Ավստրիայի կանցլեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի հետ զրույցում ասել է, որ Մոսկվան կպահպանի գազի մատակարարումները եվրոյով վճարելու հնարավորությունը։ Այս մասին Նեհամերը հայտնել է DPA-ին տված հարցազրույցում։

«Պուտինն ինձ ասաց, որ գազամատակարարումը երաշխավորված է։ Ռուսաստանը կտրամադրի պահանջվող ծավալները, ինչպես նախատեսված է պայմանագրերում, որ հետո էլ կարելի է վճարել եվրոյով»,- DPA-ին ասել է կանցլերը։

Նեհամերը նաև հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ հրաժարվել ռուսական նավթի և գազի մատակարարումից։ Նրա խոսքով՝ նման սահմանափակումները կարող են թուլացնել Ավստրիան, բայց ոչ Ռուսաստանը։

araratnews.am