Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունն Ուկրաինայում
Ապրիլ 20, 2022 15:08 Asia/Tehran
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 20-ին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
«Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները»,- հայտնել են արտաքին քաղաքական գերատեսչությունից:
armenpress.am
Պիտակ