Ռուսաստանին տնտեսապես «խեղդամահ անելու» ծրագրերը ձախողվել են. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i170582-Ռուսաստանին_տնտեսապես_խեղդամահ_անելու_ծրագրերը_ձախողվել_են._Պուտին
Ռուսաստանին տնտեսապես «խեղդամահ անելու» ծրագրերը ձախողվել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2022 15:10 Asia/Tehran
  • Ռուսաստանին տնտեսապես «խեղդամահ անելու» ծրագրերը ձախողվել են. Պուտին

Ռուսաստանին տնտեսապես «խեղդամահ անելու» ծրագրերը ձախողվել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Արևմուտքը ձեռնամուխ էր եղել նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմի զանգվածային նախապատրաստմանը: Քայլ առ քայլ, օգտագործելով բոլոր տեսակի պատրվակները, երբեմն պարզապես առանց պատրվակների նոր պատժամիջոցների սահմանափակումներ են մտցրել: Ի դեպ, տնտեսապես խեղդամահ անելու պլանները ևս ձախողվել են», - ասել է Պուտինը:

armenpress.am