Աշխարհն այժմ ապրում է ճշմարտության պահը. Լավրով
Աշխարհն այժմ ապրում է ճշմարտության պահը՝ լուծելով հարցը՝ արդյոք մարդկությունը կապրի ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, թե՞ կհանձնվի սատելիտների խմբող առանձին կողմի թելադրանքին:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող համընդհանուր ձեւաչափերի շրջանակից դուրս միջազգային քաղաքականության առանցքային հարցերը քննարկելու համար այլընտրանքային գործընկերություններ եւ դաշինքներ ստեղծելու փորձերը հակասում են համաշխարհային կազմակերպության կանոնադրությանը, ասել է դիվանագետը։ «Մենք խոսեցինք ընդհանուր ՄԱԿ-ի ճակատագրի մասին, առաջին հերթին՝ առանցքային հարցերի քննարկումը ՄԱԿ-ի եւ նրա համակարգի հովանու ներքո գործող համընդհանուր ձեւաչափերի շրջանակներից դուրս հանելուն, տարբեր գործընկերություններ, տարբեր կոչեր ծնելուն ուղղված մեր արեւմտյան գործընկերների փորձերի մասին, որոնք որպես «առաջինների», ընտրյալների ակումբ են ներկայացվում»,- ասել է նա։
Լավրովն ասել է, որ մուլտիլատերալիստների դաշինք ստեղծելու Ֆրանսիայի եւ Գերմանիայի նախաձեռնությունը նույն հունով է գնում։ «Ի՞նչ է սա, եթե ոչ մրցակցություն ՄԱԿ-ի հետ,- նշեց նա: Կամ՝ ԱՄՆ-ի նախաձեռնությունը, որն անցյալ տարի ժողովրդավարական երկրների գագաթաժողով անցկացրեց, որտեղ հրավերներն ինքնուրույն էին ուղարկվում, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, ինչը եւս, եւ այսօր մենք հրավիրեցինք մեր զրուցակիցների ուշադրությունը դրա վրա, վտանգավոր ազդակ է ՄԱԿ-ի համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական կանոնները, ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքը ջնջելու փորձ, իսկ կոնկրետ այն, որ կազմակերպությունը ստեղծվել է պետությունների ինքնիշխան իրավահավասարության հիման վրա… Դա գրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Այդ մասին պետք է հիշեցնել, ևեւ մենք ավելի հաճախ կանենք դա, որպեսզի ոչ ոք՝ ո՛չ Նյու Յորքում, ո՛չ էլ անդամ երկրների մայրաքաղաքներում, չմոռանա այդ մասին»,- ընդգծել է Լավրովը։
Նրա կարծիքով՝ այն երկրները, որոնք կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, պետք է պատասխանատվության ենթարկվեն, նրանցից պետք է պատասխան պահանջել իրենց գործողությունների համար։ «Ոչ ոք պատերազմ չի ուզում, Աստված մի արասցե: Բայց փաստարկներ ներկայացնել եւ պատասխաններ պահանջել ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտողներից անպայման պետք է։ Եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ ավելի ու ավելի շատ երկրներ են, հատկապես՝ սեփական պատմություն, սեփական մշակույթ եւ քաղաքակրթական ժառանգություն ունեցող երկրներ, ցանկանում հենց այդպիսի դիրքորոշում որդեգրել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ Անվտանգության խորհուրդը պետք է ազատվի իր հիմնական արատից՝ երկրների մի խմբի գերակայությունից։ 15 մանդատներից 6-ը պատկանում են արեւմտյան երկրներին ու նրանց դաշնակիցներին»,- ասել է նա։
news.am