Մամուլի տեսություն 17-05-2016
Եվրոպական երկրները վերջին ամիսներին Լիբիայում ռազմական միջամտություն կատարելու պատրաստակամություն են հայտնել։ Եթե դա տեղի ունենա, ապա այդ երկրում ավելի կխորանա ճգնաժամը:
«Իրան»
Արևմտյան երկրների ռազմական միջամտության հետևանքով Լիբիայում սրվել է ճգնաժամը
Թեհրանում լույս տեսնող՝ «Իրան» օրաթերթի վերլուծականում Քաղաքական հարցերի փորձագետ՝ Սեյյեդ Ռազի Էմադին Լիբիայում տիրող ճգնաժամի մասին գրել է․-«Լիբիան դարձել է Սիրիայից ու Իրաքից փախած ահաբեկչական խմբերի պարագլուխների կենտրոնակայանը։ Այդ ճգնաժամը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը»:
«Եվրոպական երկրները վերջին ամիսներին Լիբիայում ռազմական միջամտություն կատարելու պատրաստակամություն են հայտնել։ Եթե դա տեղի ունենա, ապա այդ երկրում ավելի կխորանա ճգնաժամը», համոզված է հոդվածագիրը։
Նա ընդգծել է․-«Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն առավել քան երբևէ քաղաքական ու տեխնիկական օգնությունների կարիք ունի կապված կառավարության ձևավորման հետ։Իհարկե փախստականների ու հումանիտար ճգնաժամերի համար պահանջվում է տնտեսական աջակցություն»։
Լիբիան հինգ տարուց ի վեր, Մուամեր Կադդաֆիի տապալվելուց հետո հայտնվել է անարխիայի ու անապահովության մեջ։ Տարբեր աշխարհազորային խմբեր ,որոնք մի ժամանակ պատերազմում էին Կադդաֆիի դեմ , այժմ միմյանց դեմ են դուրս եկել իշխանության ավելի մեծ բաժնին տիրանալու համար»։
Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը ,որ մի քանի ամիս առաջ ձևավորվեց ՄԱԿ-ի միջնորդությամբ, ներկայումս տեղակայված է Լիբիայի մայրաքաղաք՝ Տրիպոլիի մի անկյունում և առայսօր չի կարողացել իր ձեռքը վերցնել երկրի կարևոր կառույցների վերահսկողությունը»,-ամփոփում է վերլուծականի հեղինակը։
«Խորասան»
Սաուդացիները միջամտում են Իրաքի ներքին գործերին
Ալե Սաուդյան ռեժիմը միջամտությունների նոր փուլ է սկսել Իրաքում: «Խորասան» թերթն իր այսօրվա համարում տպագրած վերլուծականում գրել է.«Սաուդյան Արաբիան փորձում է ներթափանցելով Իրաքի խորհրդարան և քաղաքական կաշառք տալով նրանց, կառավարությանը կանգնեցնել ճգնաժամի առջև և խափանել այդ երկրում քաղաքական բարեփոխումների գործընթացը»:
Իրաքի խորհրդարանի մի խումբ ընդդիմադիր ֆրակցիաներ Սաուդյան Արաբիայի նպատակների շրջանակում փորձում են ժողովրդական ուժերի և բանակի միջև ճեղքվածք առաջացնել և կասեցնել Իրաքցի բանակայինների առաջխաղացումը ԻԼԻՊ-ի դեմ մղած պայքարում»,-գրում է Խորասան թերթը:
«Իրաքյան բոլոր ուժերը պետք է իմանան ,որ իրենց երկիրը բազում թշնամիներ ունի և եթե այսօր Իրաքը Սիրիայի ճակատագրին չի ենթարկվել , դա ժողովրդի ու բանակի զգոնության շնորհիվ է» ,-ասված է թերթում:
----
«The Financial Times».
Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձեւը կզայրացնի Էրդողանին
Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է բանաձեւ ընդունել, որում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանցի թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» են կոչվում: Դա, ամենայն հավանականությամբ, կզայրացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ կսպառնա փախստականների հարցով Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ խոցելի գործարքին: Այս մասին գրում է «The Financial Times»-ը:
Պարբերականի համաձայն, հունիսի 2-ին փաստաթուղթը պետք է Բունդեսթագում քվեարկության դրվի: «Բանաձեւը կարող է դժվարացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինտենսիվ ջանքերը՝ ուղղված Էրդողանին խաղաղեցնելուն եւ նրան համոզելուն՝ հրաժարվել փախստականների հարցով գործարքը չեղարկելու սպառնալիքից»,- նշված է հոդվածում:
Ամեն դեպքում, ըստ հոդվածագրի, Գերմանիայի կառավարությունն անցյալ տարի որոշում է ընդունել, որ այլեւս չի շարունակի այդ գիծն իշխող կոալիցիայից առանձին քաղաքական գործիչների հեղինակության անկման եւ բոլոր կողմերից, այդ թվում՝ Հռոմի պապի կողմից ցեղասպանության մասին հստակ հայտարարությունների ալիքի ֆոնին:
Նշենք, որ Բունդեսթագի բանաձեւի նախագիծը կոչվում է «Ի հիշատակ 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում Հայերի եւ այլ քրիստոնյաների ցեղասպանության»:
Քաղված՝ News.am կայքից
----
«Սովա» պարբերական
Թոմաս դե Վաալ. Յուրաքանչյուր հայ և ադրբեջանցի շնչում, ապրում է ղարաբաղյան հակամարտությամբ
Եթե առաջիկա ամսում որեւէ առաջընթաց չլինի, ադրբեջանական կողմի մոտ գայթակղություն կլինի ինչ-որ բան ձեռնարկել ռազմաճակատի գծում: Նման կարծիք է հայտնել բրիտանացի լրագրող եւ Կարնեգի կենտրոնի Կովկասի մասնագետ Թոմաս դե Վաալը «Սովա» պարբերականին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, իրադրությունը, ցավոք սրտի, դեռեւս լարված է: «Եվ իրոք, մտավախություններ կան, որ որոշ ժամանակ անց հակամարտությունը կվերսկսվի: Երկու կողմը տարբեր բաներ են ցանկանում: Ադրբեջանականը ցանկանում է քաղաքական նոր գործընթաց, իսկ հայկականը, ընդհակառակը, ձգտում է ամրապնդել հրադադարի ռեժիմը», - նշել է փորձագետը. «Իրավիճակը շատ լարված է: Հանրությունն էլ տաք է, այդ պատճառով բանավեճն ավելի է սրվում: Իրավիճակն իրոք ծայրաստիճան վտանգավոր է»:
Ռուսաստանի դերի մասին հարցին ի պատասխան նա հայտնել է, որ համոզվածությամբ կարելի է ասել. ի տարբերություն, ասենք, Ուկրաինայի կամ վրացական հակամարտությունների, Ռուսաստանն առաջին գործող կողմ չէ, այն չի կառավարում Ղարաբաղում իրավիճակը, այնտեղ ռուս խաղաղարարներ չկան: Հետո էլ, Ռուսաստանը եւ այս կողմում հետաքրքրություններ ունի, եւ այն. «Կարծում եմ, Ռուսաստանին հաստատ պետք չէ հակամարտության վերսկսում, որովհետեւ նա ռազմական պարտավորություններ ունի Հայաստանի առջեւ եւ չի ուզում փչացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Նոր հակամարտության դեպքում Ռուսաստանը պարտավոր կլինի աջակցել հակամարտության մի կողմին, ինչը նրա շահերից չի բխում»: Նրա կարծիքով, ավելի շուտ Ռուսաստանը ցանկանում է կարգավորում, սակայն` ռուսական թեքումով. «Հնարավոր է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղարարներ լինեն, որպեսզի Ռուսաստանն ամրապնդի իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Բայց կարեւորը, կարծում եմ, Մոսկվան չէ, այլ Բաքուն եւ Երեւանը: Վերջին խոսքն այնուամենայնիվ պատկանում է Իլհամ Ալիեւին եւ Սերժ Սարգսյանին: Չեմ կարծում, թե նրանք պատերազմ են ցանկանում, բայց միշտ վտանգ կա, որ ինչ-որ բան կսկսվի ոչ իրենց հաշվարկով եւ դժվար կլինի կանգնեցնել դա»:
Փորձագետը կարծում է, որ Թուրքիան հաստատ հետաքրքրված չէ նոր հակամարտությամբ. «Թուրքիայի ազդեցությունը հավանաբար կայանում է նրանում, որ այն կարող է հանգստացնել ադրբեջանական կողմին: Ինչ վերաբերում է Իրանին: Կարծում եմ` Իրանը կայունության գործոն է, այն երկու երկրի հարեւանն է եւ հաստատ հակամարտություն չի ցանկանում: Հույս ունեմ, Իրանն ավելի դինամիկ դեր կխաղա»»
Փորձագետի կարծիքով, այս հակամարտության առանձնահատկությունն այն է, որ այստեղ ազգային հույզերը շատ բարձր են, երկու ժողովուրդն էլ արդեն քառորդ դար ապրում են այս հակամարտությամբ: «Դա նշանակում է, որ առաջնորդներն ամբողջությամբ չեն վերահսկում իրավիճակը, որ հանրությունն արդեն շատ ուժեղ ազդում է առաջնորդների վրա: Եվ հակամարտության երկրորդ առանձնահատկությունը` վտանգն այն է, որ նրա աշխարհագրությունը շատ բարդ է, որ տարածաշրջանում խաղաղարարներ չկան: Հայերը նվաճում են, գրավում Ղարաբաղի շուրջ տարածքները, ինչն իհարկե անընդունելի է Ադրբեջանի համար: Բայց մյուս կողմից, որպեսզի նրանց համոզեն հանձնել այդ տարածքները, Ղարաբաղի հայերի համար անվտանգության որոշ երաշխիքներ են անհրաժեշտ, որը Ադրբեջանը չի տալիս: Այսպիսով ստեղծվում է հակամարտության արատավոր շրջան, որը շատ դժվար է քանդել», - ամփոփել է դե Վաալը:
Քաղված՝ News.am կայքից