Շոյգուն հրահանգել է բոլոր ուղղություններով ուժեղացնել ՌԴ ԶՈւ գործողությունները
https://parstoday.ir/hy/news/world-i177314-Շոյգուն_հրահանգել_է_բոլոր_ուղղություններով_ուժեղացնել_ՌԴ_ԶՈւ_գործողությունները
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանձնարարել է բոլոր ուղղություններով ուժեղացնել ՌԴ ԶՈւ գործողությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2022 08:48 Asia/Tehran
  • Շոյգուն հրահանգել է բոլոր ուղղություններով ուժեղացնել ՌԴ ԶՈւ գործողությունները

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանձնարարել է բոլոր ուղղություններով ուժեղացնել ՌԴ ԶՈւ գործողությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Զեկուցումը լսելուց հետո ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը տվեց անհրաժեշտ հանձնարարականները բոլոր ուղղություններով խմբավորումների գործողությունների հետագա ուժեղացման վերաբերյալ, որոնք նպատակ ունեն բացառելու Կիևի կողմից զանգվածային հրթռիային և հրետանային հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքների և Դոնբասի և այլ շրջանների բնակավայրերի բնակիչների ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ Շոյգուն լսել է «Հարավ» և «Կենտրոն» խմբավորումների և այլ հրամանատարների զեկուցումներն ընթացիկ իրավիճակի, հակառակորդի գործողությունների և հատուկ գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ–ի խնդիրների կատարման վերաբերյալ։

Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարը Ռուսաստանի հերոսի «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լապինին և գեներալ–մայոր Էսեդուլա Աբաչևին։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 143-րդ օրը։

armeniasputnik.am