Ռուսաստանն ու Իրանը կհեռանան դոլարի օգտագործման պրակտիկայից․ Պեսկով
Հուլիս 18, 2022 13:29 Asia/Tehran
Ժամանակի ընթացքում մենք կհեռանանք Ռուսաստանի և Իրանի համագործակցության մեջ դոլար օգտագործելու պրակտիկայից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք բոլորս գիտենք, որ անցյալ տարի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ծավալը գերազանցել է ավելի քան չորս միլիարդ ԱՄՆ դոլարը, թեև դրանք ԱՄՆ դոլարով հաշվելը կարող է սխալ լինել․ ժամանակի ընթացքում մենք հավանաբար կհեռանանք այս պրակտիկայից, քանի որ մենք զարգացնում ենք մեր համագործակցությունը բանկային և ֆինանսական հատվածում»,- ասել է Պեսկովը։Նա պարզաբանել է, որ միայն այս տարվա առաջին չորս ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 31 տոկոսով՝ դա անվանելով դրական միտում։
araratnews.am
Պիտակ