Ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը Թաղավարդի ուղղությամբ. ՌԴ ՊՆ
https://parstoday.ir/hy/news/world-i178270-Ադրբեջանցիները_խախտել_են_հրադադարի_ռեժիմը_Թաղավարդի_ուղղությամբ._ՌԴ_ՊՆ
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում նախօրեին ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2022 14:33 Asia/Tehran
  • Ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը Թաղավարդի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում նախօրեին ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Տուժողներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ միջադեպը կարգավորվել է` ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարմամբ ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։

Հավելենք, որ սոցցանցերում լուրեր են շրջանառվում, թե հայկական կողմը թշնամու կրակոցների հետեւանքով զոհ ունի, սակայն Արցախի պաշտպանության բանակը հերքել է լուրերը` ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am