Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i178384-Միջուկային_պատերազմում_հաղթողներ_չեն_կարող_լինել._Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2022 16:56 Asia/Tehran
  • Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի տառին և ոգուն:

«Համապատասխան սպառազինությունների կրճատման և սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքված երկկողմ համաձայնագրերով մեր պարտավորությունները ամբողջությամբ կատարվել են։ Մենք ելնում ենք նրանից, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի: Մենք հանդես ենք գալիս  հավասար և անբաժանելի անվտանգության օգտին համաշխարհային հանրության բոլոր անդամների համար»,-ասել է Վլադիմիր Պուտինը:

armenpress.am