Արեւմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է. Ռուսաստանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i178490-Արեւմուտքի_հետ_համագործակցության_դարաշրջանն_ավարտվել_Է._Ռուսաստանի_ԱԳՆ
Արեւմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է, եկել Է պատրանքներից ձերբազատվելու ժամանակը եւ հասկանալու, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2022 10:01 Asia/Tehran
  • Արեւմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է. Ռուսաստանի ԱԳՆ

Արեւմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է, եկել Է պատրանքներից ձերբազատվելու ժամանակը եւ հասկանալու, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը:

«Անկախ հատուկ ռազմական գործողության տեւողությունից ու ելքից, արդեն այժմ կարելի Է արձանագրել, որ Արեւմուտքի հետ ընդհանուր առմամբ կառուցողական, թեեւ ոչ առանց խնդիրների երեսունամյա դարաշրջանն անշրջելիորեն ավարտվել Է»,-դիվանագետը նշել Է «Պատմության դասերը եւ ապագայի պատկերը. մտորումներ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին» իր հոդվածում: Նրա կարծիքով, ներկայում ՌԴ-ի համար հնարավորություն Է ստեղծվել վերջնականապես ձերբազատվել պատրանքներից եւ դուրս գալ «բարեկամական կլանման» պարադիգմայի շրջանակներից»:

«Հասկանալի Է, որ Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի եերկրների հետ մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու»,-նշել Է Դրոբինինը: «Ռուսաստանը մտել Է ԱՄՆ-ի գլխավորությամբ ոչ բարեկամական պետությունների ագրեսիվ դաշինքի հետ հակամարտության սուր փուլ: Հակառակորդի նպատակն Է՝ մեր երկիրը ռազմավարական պարտության մատնել, այն վերացնել որպես աշխարհաքաղաքական մրցակցի»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am