Ռուսաստան. Ադրբեջանի Հանրապետության զինուժը Ղարաբաղում հրադադարը խախտել է
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի երեկոյան հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է.«Վերջին օրերին, Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի երեք խախտում է արձանագրվել, ինչի հետևանով մեկ զինվոր է վիրավորվել»:
Հաղորդագրության մեջ ասված է.«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ իրավիճակը կարգավորել է»։
«Ռուս խաղաղապահների անվտանգությունը ապահովելու և հնարավոր նոր միջադեպերը կանխելու համար շարունակական համագործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ», ասված է հաղորդագրության մեջ։
Անցած շաբաթ օրը Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանին մեղադրեց Լեռնային Ղարաբաղի սահմանային շրջաններում ադրբեջանական ուժերի դիրքերը գնդակոծելու մեջ։ Սակայն Հայաստանը հերքել է այդ մեղադրանքները։