Լավրովն ու Չավուշօղլուն տարածաշրջանային խնդիրներ են քննարկել
https://parstoday.ir/hy/news/world-i178540-Լավրովն_ու_Չավուշօղլուն_տարածաշրջանային_խնդիրներ_են_քննարկել
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն տարածաշրջանային հարցեր են քննարկել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2022 14:46 Asia/Tehran
  • Լավրովն ու Չավուշօղլուն տարածաշրջանային խնդիրներ են քննարկել

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն տարածաշրջանային հարցեր են քննարկել։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է Կամբոջայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի և Արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում։

Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգը, անդրադարձել Ուկրաինայի թեմային։

«Քննարկվել է հուլիսի 22-ին Ստամբուլում ձեռք բերված Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի տեղափոխման և պարենամթերքի ու պարարտանյութերի ռուսական արտահանումն առաջ մղելու վերաբերյալ փաթեթային պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Քննարկվել է Սիրիայի հակամարտության կարգավորման խնդիրը»,- ասված է հաղորդագրությունում։

Բարձր մակարդակով առաջիկա շփումների նախապատրաստման համատեքստում մանրամասն քննարկվել են ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցերն ու հեռանկարները, նախևառաջ առևտրատնտեսական ոլորտում:

armeniasputnik.am