Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ Երևանի հարցերը կհստակեցվեն. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i178578-Ղարաբաղում_ՌԴ_խաղաղապահների_աշխատանքի_վերաբերյալ_Երևանի_հարցերը_կհստակեցվեն._Պեսկով
Կրեմլը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2022 11:55 Asia/Tehran
  • Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ Երևանի հարցերը կհստակեցվեն. Պեսկով

Կրեմլը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա կոչ է արել կատարել եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները:«Հայաստանի հետ տարբեր մակարդակներով սերտ շփումները թույլ կտան հստակեցնել այն հարցերը, որոնք Երևանն ունի Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը:Նա չի բացառել, որ օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր կփոխանակեն իրավիճակի վերաբերյալ:

civic.am/