Էրդողանը օգոստոսի 5-ին կայցելի Սոչի
https://parstoday.ir/hy/news/world-i178626-Էրդողանը_օգոստոսի_5_ին_կայցելի_Սոչի
Թուրքիայի նախագահը Սոչի է մեկնում ռուս գործընկերոջ հրավերով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2022 14:29 Asia/Tehran
  • Էրդողանը օգոստոսի 5-ին կայցելի Սոչի

Թուրքիայի նախագահը Սոչի է մեկնում ռուս գործընկերոջ հրավերով։

«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հրավերով ուրբաթ օրը կմեկնի Սոչի։

Մեկօրյա այցի ընթացքում Էրդողանը ռուս գործընկերոջ հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և համաշխարհային  ու տարածաշրջանային հարցեր։

Մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Թեհրանում հանդիպել են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում։