Ուլյանով. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ձախողվել են
Օգոստոս 12, 2022 06:52 Asia/Tehran
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին 6 ամիսների իրավիճակի քննարկումը վկայում է հակառուսական պատժամիջոցների ձախողման մասին:
Միխայիլ Ուլյանովն իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է. «Վերջին գրեթե 6 ամիսների իրավիճակի քննարկման արդյուքնում պարզ է դառնում, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ամբողջությամբ ձախողվել են: Սա իրականություն է: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ այդպես է»:
Ռուսաստանը բազմիցս քննադատել է Արևմուտքին Ուկրաինա միլիարդավոր դոլարների զենք ուղարկելու համար և ընդգծել, որ այդ քաղաքականությունը միայն ավելի է սրում լարվածությունը և երկարացնում հակամարտությունը։
Պիտակ