Ուլյանով. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ձախողվել են
https://parstoday.ir/hy/news/world-i179250-Ուլյանով._Ռուսաստանի_դեմ_պատժամիջոցները_ձախողվել_են
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին 6 ամիսների իրավիճակի քննարկումը վկայում է հակառուսական պատժամիջոցների ձախողման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2022 06:52 Asia/Tehran
  • Ուլյանով. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ձախողվել են

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին 6 ամիսների իրավիճակի քննարկումը վկայում է հակառուսական պատժամիջոցների ձախողման մասին:

Միխայիլ Ուլյանովն իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է. «Վերջին գրեթե 6 ամիսների իրավիճակի քննարկման արդյուքնում պարզ է դառնում, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ամբողջությամբ ձախողվել են: Սա իրականություն է: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ այդպես է»:

Ռուսաստանը բազմիցս քննադատել է Արևմուտքին Ուկրաինա միլիարդավոր դոլարների զենք ուղարկելու համար և ընդգծել, որ այդ քաղաքականությունը միայն ավելի է սրում լարվածությունը և երկարացնում հակամարտությունը։