Ռուսների մուտքը ԵՄ արգելելու գաղափարը Շոյգուն նացիզմի դրսևորում է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i179962-Ռուսների_մուտքը_ԵՄ_արգելելու_գաղափարը_Շոյգուն_նացիզմի_դրսևորում_է_անվանել
Բոլոր ռուսների մուտքը ԵՄ արգելելու գաղափարը արտացոլում է առանձին երկրների նացիստական քաղաքականության դրսևորումները, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2022 15:52 Asia/Tehran
  • Ռուսների մուտքը ԵՄ արգելելու գաղափարը Շոյգուն նացիզմի դրսևորում է անվանել

Բոլոր ռուսների մուտքը ԵՄ արգելելու գաղափարը արտացոլում է առանձին երկրների նացիստական քաղաքականության դրսևորումները, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Այսօր մենք ականատես ենք նացիստական քաղաքականության ևս մեկ վառ դրսևորմանը, երբ եվրոպական բարձր ամբիոններից ակտիվորեն քարոզվում է ռուսաֆոբ գաղափարը՝ արգելելու Ռուսաստանի բոլոր քաղաքացիների մուտքը ԵՄ երկրներ», - ասել է Շոյգուն։

Նախարարի խոսքով՝ առանձին երկրներ, մասնավորապես՝ Բալթյան երկրները, գնալով ավելի են անտեսում «աշխարհակարգի հիմնարար սկզբունքները, Նյուրնբերգի տրիբունալի իրավական ու քաղաքական գնահատականները»։

Նա նշել է, որ, օրինակ, Լիտվայի քաղաքների փողոցներում բացահայտ հնչում են նացիստական կարգախոսներ և կոչեր։

panorama.am