Ուկրաինայի զինվորականները Ավդեևկայի մանկապարտեզում հենակետ են կահավորել. ՌԴ ՊՆ
https://parstoday.ir/hy/news/world-i180412-Ուկրաինայի_զինվորականները_Ավդեևկայի_մանկապարտեզում_հենակետ_են_կահավորել._ՌԴ_ՊՆ
ՌԴ գեներալը նշել է, որ Ուկրաինան լիովին անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներն ու Ժնևյան կոնվենցիաների նորմերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2022 07:03 Asia/Tehran
  • Ուկրաինայի զինվորականները Ավդեևկայի մանկապարտեզում հենակետ են կահավորել. ՌԴ ՊՆ

ՌԴ գեներալը նշել է, որ Ուկրաինան լիովին անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներն ու Ժնևյան կոնվենցիաների նորմերը։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինվորականները ԴԺՀ–ի Ավդեևկա բնակավայրի մանկապարտեզներից մեկում հենակետ են կահավորել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Կրթական հաստատության մոտ նրանք զինտեխնիկա են տեղադրել, այդ թվում` հրետանի և ՀԿՌՀ, որոնցից պարբերաբար գնդակոծում են մոտակա բնակավայրերը»,– ասել է գեներալը։

Նրա խոսքով` Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ են տեղակայվում նաև Նիկոլաևի մարզի Բերեզնեգովատայա գյուղի մշակույթի տանը։ Շենքի մատույցներն ականապատվել են, սակայն տեղի բնակչությունն այդ մասին միտումնավոր չի զգուշացվել։

Բացի այդ, ուկրաինացի զինվորականները հենակետ և հրթիռահրետանային սպառազինության պահեստ են կահավորել Կրիվոյ Ռոգի դպրոցներից մեկում, բայց տեղի բնակչությունը չի տարհանվել։

Իսկ Արտյոմովսկում ուկրաինացի զինվորականները հենակետ են պատրաստել բնակելի համալիրում` բնակչությանն օգտագործելով որպես կենդանի վահան։

Գեներալը նշել է, որ Ուկրաինայի իշխանությունը հերթական անգամ բացահայտ անմարդկային վերաբերմունք է դրսևորում սեփական քաղաքացիների ճակատագրերի նկատմամբ` լիովին անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներն ու Ժնևյան կոնվենցիաների նորմերը։

Միզինցևը նաև խաղաղ բնակչության տարհանմանն առնչվող տվյալներ է ներկայացրել։ Ըստ այդմ` անցած մեկ օրում Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների վտանգավոր շրջաններից ՌԴ տարածք է տարհանվել 25 308 մարդ, այդ թվում` 3 482 երեխա։ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր տարհանվել է 3 655 615 մարդ, այդ թվում` 583 531 երեխա։

Դոնբասի հանրապետություններ և Ուկրաինա է հասցվել 59 645,4 տոննա մարդասիրական օգնություն (2022 թվականի մարտի 2-ից), իրականացվել է 1 505 ակցիա։

Շարունակվում է նաև տարածքների ականազերծումը։ ՌԴ–ի, ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի սակրավորները հատուկ գործողության ընթացքում ընդհանուր առմամբ 611 692 պայթյունավտանգ առարկա են հայտնաբերել ու վնասազերծել։

«Ստուգվել է 20 262,746 հա տարածք, 1 401 շենք (որից 13-ը` սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ), 4 կամուրջ և 202,11 կմ ճանապարհահատված։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 611 692 պայթյունավտանգ առարկա»,– հայտնել է գեներալը։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 182-րդ օրը։

https://armeniasputnik.am/20220825/ukrainaji-zinvvorakannery-avdeevkaji-mankapartezum-henaket-en-kahavvorel-rd-pn-47298045.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio