Հայազգի միլիարդատերը մեծությամբ երրորդ ածխային ընկերությունը կստեղծի
https://parstoday.ir/hy/news/world-i180460-Հայազգի_միլիարդատերը_մեծությամբ_երրորդ_ածխային_ընկերությունը_կստեղծի
«Ա–Փրոփերթի» ընկերության սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը որոշել է միավորել իր ածխային ակտիվները` «Էլգա Ուգոլ» և «Սիբանտրացիտ» ընկերությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2022 14:41 Asia/Tehran
  • Հայազգի միլիարդատերը մեծությամբ երրորդ ածխային ընկերությունը կստեղծի

«Ա–Փրոփերթի» ընկերության սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը որոշել է միավորել իր ածխային ակտիվները` «Էլգա Ուգոլ» և «Սիբանտրացիտ» ընկերությունները։

Տեղեկությունը հայտնում է ՌԲԿ–ն` հղում անելով իր աղբյուրին։ Միավորման արդյունքում ընկերությունը կդառնա Ռուսաստանում ածխի երրորդ խոշորագույն արտադրողը։

ՌԲԿ–ի զրուցակիցն ասել է, որ միավորված ընկերությունը կկոչվի «ՈւԿ Էլգա– Սիբանտրացիտ» (ԷԼՍԻ)։ Միավորման մասին տեղեկությունը հաստատել է «Ա–Փրոփերթիի» ներկայացուցիչը։

Նախքան միավորվելը «Էլգա Ուգոլ» և «Սիբանտրացիտ» ընկերությունները խոշորագույն ածխարդյունաբերողների տասնյակում էին և համապատասխանաբար զբաղեցնում էին 4-րդ և 7-րդ հորիզոնականները։

«Էլգա Ուգոլ» ընկերությունը զբաղվում է Յակուտիայի հարավ–արևելքում գտնվող Էլգինսկի ածխի հանքավայրի շահագործմամբ, որի պահուստները ավելի քան 2.2 մլրդ տոննա են գնահատվում։

«Սիբանտրացիտ» խմբին է պատկանում Նովոսիբիրսկի մարզում գործող «Սիբիրսկի անտրացիտ» և «Ռազրեզ Վոստոչնի», Կեմերովոյի մարզում` «Ռազրեզ Կիյզասսկի» ընկերությունները։ 2021 թվականին արդյունահանման ծավալներն աճել են 28%–ով` մինչև 22.6 մլն տոննա, որից 14.6 մլն տոննան անտրացիտն է, 8 մլն տոննան` մետաղագործական ածուխը։

armeniasputnik.am