Մենք լուրջ խնդիրների ենք բախվում. Բորելը՝ ՌԴ պատժամիջոցների մասին
Օգոստոս 28, 2022 15:15 Asia/Tehran
Kronen Zeitung-ին տված հարցազրույցում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելն ասել է, որ սահմանափակում են Ռուսաստանի տնտեսական հնարավորությունները:
Միաժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավարը ընդունել է դաշինքի առջեւ ծառացած լուրջ խնդիրները։
«Քանի դեռ ռուսական տնտեսությունը կախված է նավթից եւ գազից, նրանց պետք կգա մեր տեխնոլոգիան: Եվ իհարկե, կարճաժամկետ հեռանկարում մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։ Չի կարելի հերքել, որ գազը թանկանում է։ Սակայն մենք պետք է պատրաստ լինենք վճարելու ազատության գինը: Որովհետեւ Ուկրաինայի պատերազմը ոչ միայն ուկրաինացիների, այլեւ մեր ազատության համար մղվող պատերազմ է»,- ասել է Բորելը։
news.am
Պիտակ