Մամուլի տեսություն 22-05-2016
Սիրիայի ճգնաժամի կարգավորումը կարող է մեծապես նպաստել տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը:
«Էըթեմադ»
Սիրիայի ճգնաժամի կարգավորումը կխթանի տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության պահպանումը
Միջինարևելյան տարածաշրջանի հարցերի վերլուծաբանն ասել է.«Քանի դեռ Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների միջև բանակցությունները ճիշտ ուղու վրա չեն գտնվում, բացառվում է այդ ճգնաժամի մյուս ասպեկտների կարգավորումը»:
Վերլուծաբան՝ Հոսեյն Ռոյվարանը Թեհրանում լույս տեսնող «Էըթեմադ» օրաթերթում տպագրած հոդվածում նշել է.«Սիրիայի ճգնաժամը Միջին արևելքի ճգնաժամերի կենտրոնն է և կարող է ազդել այս տարածաշրջանի մյուս ճգնաժամերի վրա»:
«Սիրիայի ճգնաժամի կարգավորումը կարող է մեծապես նպաստել տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը և խթանել Իրաքում, Լիբանանում ու Պաղեստինում տիրող ճգնաժամերի կարգավորումը», հավելել է Հոսեյն Ռոյվարանը :
«Սիրիայի ճգնաժամի վրա կենտրոնանալն տարածաշրջանի և նույնիսկ աշխարհի անվտանգության պահպանմանն ուղղված փորձ է ,ինչը կարող է մյուս բոլոր դերակատարներին մղել ջանքեր գործադրելու ճգնաժամի կարգավորման ուղղությամբ»-հստակեցրել է վերլուծաբանը:
Նա նշել է.«Վիեննայում Սիրիայի աջակցման խմբի 5-րդ միջազգային նիստն ավարտվեց ապարդյուն: Կարելի է ասել ,որ այսօր Սիրիայի ճգնաժամը դարձել է միջազգային ամենակարևոր ճգնաժամը»:
«Քաղաքական բանակցությունների մեջ մտնելու միակ ելքը հրադադարն է , առանց որի չկա քաղաքական մեխանիզմների կիրառման հնարավորություն: Սիրիայում ընդդիմադիրների կողմից հարաբերական հրադադարի խախտումը սպառնալիքի առջև է կանգնեցրել երկխոսությունը և քաղաքական մեխանիզմների կիրառումը»,-ամփոփել է Միջինարևելյան հարցերի վերլուծաբանը»:
---
«Ռեսալաթ»
Իրանի հրթիռային կարողության ընդլայնումը
«Անօդաչու թռչող սարքերի արտադրման և հրթիռային կարողության առումով Իրանի իսլամական հանրապետությունն ավելի զարգացած է քան աշխարհի որոշ խոշոր երկրներ», ասել է ռազմական հարցերի փորձագետը:
Թեհրանում լույս տեսնող «Ռեսալաթ» թերթը գրել է.- Ռազմական հարցերի փորձագետ՝ Մոհսեն Ռաֆիղ Դուսթն անդրադառնալով Իրանի պաշտպանական ու հրթիռային կարողության մեծացմանը հստակեցրել է.«Իրանը ոչ միայն հրթիռային ,այլև սուզանավերի , ԱԹՍ-երի ու ռազմական արդյունաբերության ոլորտում առաջ է անցել աշխարհի մի շարք խոշոր երկրներից»:
«Այսօր Իրանը որոշ բաժիններում կառչելով երիտասարդներին և առանց արտասահմանյան հնարավորությունների կարիքն ունենալու , կարող է իր պաշտպանական հզորությունը համեմատել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ», նշել է փորձագետը:
---
Hayeli.am
Մեծ խաղ ու մրցակցություն Ղարաբաղի համար . Stratfor
Stratfor կենտրոնի փորձագետները հրապարակել են ուշագրավ վերլուծություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով։
Ինչպես Արևելյան Ուկրաինայի հակամարտության պարագայում` Ղարաբաղի խնդրի կարգավորման համար կարող է խոչընդոտ հանդիսանալ հետխորհրդային տարածքում ազդեցության համար Ռուսաստանի և Արևմուտքի մղած պայքարը, ընդգծում են Stratfor-ի վերլուծաբանները:
Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում այս պահին նկատվում է դիվանագիտական ակտիվություն, բայց առաջընթացի մեծ հույս չկա։ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ Վիեննայում մայիսի 16-ին տեղի է ունեցել չափազանց ներկայացուցչական հավաք, որի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը խաղաղ կարգավորմանը, բայց դրանից հետո բախումները չեն ավարտվել։ Վիեննայում տրված խոստումների և ԼՂ-ում իրական պատկերի տարբերությունը վկայում է այն սահմանափակումների մասին, որոնք կանխում են հարատև կարգավորումը։ Հակամարտությունն ունի նմանություններ անհանգիստ մեկ այլ տարածաշրջանի` Արևելյան Ուկրաինայի զարգացումների հետ։ Ե՛վ Ուկրաինայի, և՛ ԼՂՀ-ի արմատները կարելի է գտնել ԽՍՀՄ անկումային ընթացքի և փլուզման մեջ։
Ղարաբաղյան խնդիրն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ Միխայիլ Գորբաչևի ղեկավարած խորհրդային բարեփոխականները 80-ականների վերջին մարդկանց տվել են հավաքներ անցկացնելու և պահանջներ ներկայացնելու իրավունք։ Ղարաբաղի հայությունը ցանկացել է միանալ Հայաստանին, Բաքուն դա մերժել է, և Մոսկվայի հստակ դիրքորոշման բացակայության պայմաններում սկսվել են ռազմական բախումներ։ 1994-ին կողմերը հրադադար են կնքել, բայց մարտական գործողությունները մերթընդմերթ շարունակվել են։
Թե՛ Ղարաբաղի, թե՛ Ուկրաինայի դեպքում Ռուսաստանը և Արևմուտքն ակտիվ միջնորդական ջանքեր են գործադրում։ Երկու կոնֆլիկտներն էլ ընթանում են տարածքներում, որտեղ Ռուսաստանը և Արևմուտքը ներքաշվել են մրցակցության մեջ և իրենց սեփական շահերն են հետապնդում։ Ուկրաինայի դեպքում դա Արևելյան Եվրոպան է, Ղարաբաղի դեպքում` Կովկասը։ Արևմտյան երկրները բաժանվել են երկու մասի, ԱՄՆ-ը և Լեհաստանը Ռուսաստանի նկատմամբ ունեն ավելի կոշտ վերաբերմունք, քան Գերմանիան և Ֆրանսիան։ Բայց ընդհանուր առմամբ Մոսկվան և Արևմուտքը որդեգրել են իրարամերժ դիրքորոշումներ։ Դրա հետևանքով էլ թե՛ մեկ, թե՛ մյուս կոնֆլիկտի դեպքում շատ դժվար է ձեռք բերել համապարփակ և բոլորի համար ընդունելի լուծումներ։ Տեղական պառակտումներն ու ագրեսիան ունեն նշանակություն, բայց ոչ պակաս կարևոր դեր է կատարում հակամարտ կողմերի վրա ազդեցություն գործելու մրցակից հզոր դերակատարների ցանկությունը։ Բնավ երաշխավորված չէ դիվանագիտական բանակցային աշխատանքի հաջողությունը:
Stratfor-ի փորձագետները նշում են, որ միշտ կա փոխզիջման և առաջընթացի հնարավորություն, սակայն քաղաքական հարցերում առաջխաղացումը պետք է ուղեկցվի տարրական անվտանգության ապահովման բաղադրիչների իրագործմամբ, այդ առումով ո՛չ Լեռնային Ղարաբաղում, ո՛չ Ուկրաինայում չկա կայուն հրադադար։ «Մինչև դա չապահովվի, կոնֆլիկտները կշարունակվեն` անկախ այն բանից, թե քանի ներկայացուցչական հանդիպում կլինի, կամ քանի կարևոր պարտավորություն կստանձնեն դիվանագետները»,- կարծիք են հայտնել վերլուծական կենտրոնի փորձագետները։
Մետաքսյա Շալունց
News.am
La Stampa. Ադրբեջանը Ղարաբաղում արգելված ռումբեր է օգտագործել
Ինչ-որ մեկի համար դա մոռացված պատերազմ է: Ինչ-որ մեկի համար` սառեցված հակամարտություն: Ինչ-որ մեկը խոսում է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կողմնակի հակամարտության մասին, գրում է լրագրող Ռոբերտ Տրավանը իտալական La Stampa պարբերականում հրապարկված հոդվածում: Հոդվածում ասվում է.
«Հասկանալու համար, թե որքան լուրջ էր պատահածը, հերիք է Ստեփանակերտից դուրս գալ Մարտակերտ եւ Թալիշ տանող ճանապարհ, որոնք հակառակորդի վերջին գրոհի թիրախն էին: Հնարավոր է, որ դա ագրեսիայի ամենապերճախոս արտահայտությունն է: Մեկը մյուսի հետեւից վազքով անցնում են քաղաքներ եւ գյուղեր, որ ջնջվել են հողի երեսից: Աղդամի ավերակները, կողքին` Մարգարա գյուղի ավերակները` պատերազմի ամենաարյունալի դեպքերից մեկը, որտեղ տասնյակ անզեն մարդիկ են սպանվել:
Մարտակերտում 20-ամյա հնության ավերածություններին հավելվում են այսօրվանները: Հայերն ասում են, որ գրոհը Բաքվից է սկսվել, ադրբեջանցիները հայերին են մեղադրում: Այսպես թե այնպես, քաղաքում կրակել են հրթիռներով, որոնք շատ շինություններ են ավերել եւ վիրավոր ու սպանված են թողել մի քանի խաղաղ բնակչի: Բայց ոչ միայն: «Մի քանի գյուղում կրակել են իսրայելական արտադրության կասետային ռումբերով», - պնդում է բրիտանական Halo Trust կազմակերպությունը, որը 2000-ականներից զբաղվում է Լեռնային Ղարաբաղի ականազերծմամբ:
«Նրանք հարյուրավոր կասետային ռումբեր են բաց թողել, որոնք արգելված են միջազգային համաձայնագրերով: Նրանք հարվածներ են հասցրել խաղաղ օբյեկտներին, որոնց թվում են Հոռաթաղ եւ Մոխրաթաղ գյուղերը», - ասում է Յուրի Շահրամանյանը:
Ճանապարհն ավարտվում է Թալիշում` ուրվական գյուղում, որը բանտարկված է մութ լեռների արանքում: Նրանցից շատերը կամավորներ են, որոնք եկել են Արցախ կոչվող երկիր: Բնակիչներն ամեն ինչ թողել են, փախել են Ստեփանակերտ, երկու ժամվա ճանապարհի վրա, որն այսպիսի ճանապարհով անվերջ է թվում:
«Գրադով» գնդակոծությամբ ոչնչացրել են գյուղական դպրոցը, ոչնչացնելով խորհրդային շինության միակ պաշտպանված մասը: Բեկորներից դպրոցական է զոհվել: Դասարաններում մնացել են շրջված նստարաններ, այս ու այն կողմ նետված տետրեր, ջարդված ապակիներ: Պատի մոտ հրաշքով անվնաս մնացած լվացարանն է: Մեկ ուրիշ արկ ոչնչացրել է հանդիսությունների սրահը: Քարերի, ամրանների կույտ, սևացած նստարաններ:
---