Փարիզում Իրանի դեսպանատան դիմաց ոստիկանությունը բախվել է անկարգությունների մասնակիցների հետ
Կիրակի օրը ֆրանսիական ոստիկանությունը Փարիզում բախվել է ցուցարարների հետ, ովքեր փորձում էին անկարգություններ և քաոս տարածել և վիրավորական կարգախոսներ էին վանկարկում Իրանի սրբազան համակարգի դեմ։
Անկարգության մասնակիցները Մոլոտովի կոկտեյլներ են նետել և նվաստացուցիչ կարգախոսներ վանկարկել Ֆրանսիայի ոստիկանության և Իրանի սրբազան համակարգի դեմ, սակայն ոստիկանները կանխել են նրանց գործողությունները:
Լոնդոնում նույնպես հակահեղափոխական ակցիայի մասնակիցները վճռական պատասխան են ստացել ոստիկանության կողմից:
Հաղորդվել է, որ ձերբակալվել է հինգ հոգի:
Ուրբաթ օրն Իրանում կայացած երթի մասնակիցները դատապարտել են խռովարարների կողմից անկարգությունների հրահրումը:
Կիրակի օրը նույնպես Իրանի ողջ տարածքում կայացել են երթեր, որոնց մասնակիցները դատապարտել են ապստամբների գործողությունները: