Պետությունը չի կարող լուծել քաղաքացիների բոլոր խնդիրները․ Ռիշի Սունակ
https://parstoday.ir/hy/news/world-i186114-Պետությունը_չի_կարող_լուծել_քաղաքացիների_բոլոր_խնդիրները_Ռիշի_Սունակ
Պետությունը չի կարող լուծել քաղաքացիների բոլոր խնդիրները։ Այս մասին Times-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2022 07:01 Asia/Tehran
  • Պետությունը չի կարող լուծել քաղաքացիների բոլոր խնդիրները․ Ռիշի Սունակ

Պետությունը չի կարող լուծել քաղաքացիների բոլոր խնդիրները։ Այս մասին Times-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

Սունակը մտադիր է բարձրացնել հարկերը՝ պետբյուջեում 50 միլիարդ ֆունտ սթեռլինգի (մոտ 57,3 միլիարդ դոլար) չափով դեֆիցիտը համալրելու համար։

«Դուք պետք է վստահ լինեք, որ երբ ինչ-որ բան եք անում, անում եք արժանապատվորեն, եւ որ ազնիվ եք մարդկանց նկատմամբ»,-ասել է Սունակը։

Նա նաեւ նշել է, որ իր քաղաքականության առաջնահերթությունների է ինֆլյացիայի դեմ պայքարը։

Բացի այդ, Times-ի տեղեկություններով, Սունակը մտադիր է երկարացնել նավթագազային ընկերությունների գերշահույթը, որոնց դեմ հանդես էր գալիս Թրասը։

news.am